Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել

ՀՀԿ գրասենյակում մեկնարկած կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել: 

«Այսօր՝ ապրիլի 3-ին, վարչապետ Սարգսյանն իր սեփական նախաձեռնությամբ, սեփական դիմումի համաձայն, որին մենք հարգանքով ենք վերաբերվում, իրականացրել է իր գործառույթը և տվել է հրաժարականի դիմում», -նիստից հետո Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ  լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
 
Ըստ աղբյուրի, արձագանքելով լրագրողների հարցին, արդյո՞ք վարչապետի հրաժարականը կապված է ընդդիմության՝ հրաժարականի պահանջների հետ, Շարմազանովը պատասխանել է․

«Սա ընդդիմության անվստահության գործընթացի և ընդդիմության հետ ընդհանրապես կապ չունի: Ընդդիմությունը ունի իր օրակարգը և, ինչպես գիտեք, ընդդիմությունը նախաձեռնել էր ապրիլի 28-ից 30-ը առաջարկել Ազգային ժողովում անցկացնել քննարկումներ, որտեղ պետք է լսվեր Կառավարության հրաժարականի հարցը»: