Սերժ Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ

Սերժ Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Սերժ Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին՝ պատասխանելով նրանց բազմաթիվ հարցերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը: Հարցազրույցի տեսագրությունը դեռեւս չի հրապարակվել, սակայն սղագրությունը կայքէջը արդեն հրապրակայնացրել է: Պաշտոնական սղագրությունը ներկայացնում ենք ստորեւ:

Գևորգ Ալթունյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն– Բարի երեկո, պարո՛ն Նախագահ: Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել այս հանդիպման համար: Երկիրը բավականին կարևոր իրադարձության նախաշեմին է, և, կարծում եմ, բավականին հարցեր կան կուտակված, ու տեղին կլինի այդ հարցերի պատասխաններն ստանալ երկրի ղեկավարից: Նախ՝ ինչո՞ւ հենց հիմա. ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների գործընթացը նախաձեռնվեց հենց հիմա, հենց այս փուլում: Արդյո՞ք կան խնդիրներ, որոնք լուծում է Հանրապետության ղեկավարը՝ այս ամենը նախաձեռնելով, և Ձեր կարծիքով, արդյո՞ք կար այս ամենի հասարակական պահանջը:

Սերժ Սարգսյան– Նախ ասեմ, որ այդ հարցը, որպես հռետորական է հնչում՝ թե ինչու՞ հիմա: Իսկ եթե դա անեինք մի տարի առաջ կամ մի տարի հետո, այդ հարցը չէ՞ր հնչելու: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում հասարակական պահանջ և այդ հասարակական պահանջը ինչպե՞ս է չափվում: Այսինքն, եթե որևէ մեկին թվում է, թե 1995 թվականին կամ 2003-ին ու 2005-ին ժողովուրդը դուրս էր եկել փողոց և պահանջում էր Սահմանադրություն, ապա ասեք, որ ես ճիշտ չեմ: Հասարակական պահանջը, իմ կարծիքով, արտահայտվում է քաղաքական ուժերի միջոցով: Իսկ մեր քաղաքական ուժերից ամենախոշորները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Հայ Յեղափոխական Դաշնակ¬ցու-թյունը մշտապես դա էին պահանջում: Եթե չկա հասարակական պահանջ, ապա նրանք ինչո՞ւ էին ասում, եթե հիշում եք՝ նախագահական ընտրություններից հետո: Ես ընդառաջ գնալով «Ժառանգության» ղեկավարի, այսպես ասած, պահանջներին՝ իրեն առաջարկեցի ստեղծել մի հանձնաժողով, որտեղ ինքը կնախագահի և կառաջարկի սահմանադրական բարեփոխումներ: Եթե չլիներ այդ պահանջը, ես ինչու՞ պետք է իրեն ա