«Իրենց ստորաբար զանգել են և հարց են տվել՝ արդյոք դե՞մ եք, որ Քոչարյանը 2 օր Նոր տարին անցկացնի տանը՝ թոռների հետ». Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

– Պարո՛ն Դանիելյան, մշակույթի մոտ 60 գործիչներ նամակով առաջարկել են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ պատճառաբանելով, որ երկրում վատ բարոյահոգեբանական մթնոլորտ է ստեղծվել։ Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց այդ քայլին։

– Ես բոլորի մասին չեմ կարող ասել, բայց նրանցից մի քանիսն իմ ընկերներն են։ Իրենց ստորաբար զանգել են և հարց են տվել՝ արդյոք դե՞մ եք, որ Քոչարյանը գա, Նոր տարին անցկացնի տանը՝ իր թոռների հետ, ընդամենը երկու օր։ Իրենք ասել են՝ իհարկե դեմ չենք։ Ճիշտ ասած, ինձ էլ որ հարցնեին, կասեի՝ իհարկե, դեմ չեմ։ 

Բայց իրենց քարոզչական մեքենան, քանի որ պոռնիկ են, սաղ փոխել են, քաղաքականացրել են և այդ մարդկանց խայտառակ են արել։ Այդ մարդկանց ասելով չէ, որ պետք է Քոչարյանին թողնեին կամ չթողնեին, բայց էդ մարդկանց պատվի ու անվան հետ խաղացին։ Ահագին մարդ շատ վիրավորված է։

– Նրանից մի քանիսն արդեն ասել են, որ ոչնչի տակ չեն ստորագրել։

– Նախևառաջ ոչ ոք ոչինչ չի ստորագրել։ Ուղղակի հեռախոսով զանգել են։ Հիմա ոնց որ ես ձեզ զանգեմ, ասեմ՝ բարև ձեզ, Դանիելյան Սերգեյն է, նոր Քոչարյանի հետ խոսեցի, ասաց՝ ուզում եմ գամ, մի հատ թոռներիս հետ նստեմ տոնածառի տակ, կարո՞ղ է դեմ լինեիք։ 

Ես լինեի, կասեի՝ դե լավ, ջհանդամ, թող գա, թոռները մեղք չլինեն։ Այսինքն՝ խնդիրը դա է։ Իսկ այն, որ ասում են՝ երկրում վատ բարոյահոգեբանական մթնոլորտ է և այլն, դա սուտ է, նման բան չկա։ Ամեն ինչ շատ նորմալ է, իրենք են ամեն ինչ խառնում։ Իրենց արածի հետևանքով շատ մարդ ընկել է շատ անհարմար վիճակի մեջ։

– Այդ դեպքում ինչո՞ւ այդ խաբված մշակույթի գործիչները միասնական հայտարարություն չեն անում, թե ի՛նչ է տեղի ունեցել իրականում։

– Եթե ես էլ լինեի, զահլա չէի անի հարցազրույց տալ։ Այդ 60 հոգու մեջ իրոք կան մարդիկ, որ կարող էին ստորագրել, համաձայնություն տալ, իրենք միշտ սատարել են հին իշխանությանը, դա իրենց գործն է։ Բայց նրանց մեջ, կրկնում եմ, կան շատ մարդիկ, ովքեր դարձան մանիպուլյացիաների գերի։

– Իսկ ի՞նչ կասեք ռուսաստանյան գործիչների մասին, նրանք ևս նույն պահանջն են ներկայացրել, որոնց թվում են Մարգարիտա Սիմոնյանն ու այլ հայտնի գործիչներ։ Նախկինում տարբեր խնդիրների ժամանակ այդ գործիչները լռել են, ավելի շատ Ռուսաստանի շահն են պաշտպանել։ 

– Ինձ ընդհանրապես Ռուսաստանի հետ կապված ոչինչ չի հետաքրքրում, ուզում է Մարգարիտա Սիմոնյանը լինի, ուզում է՝ Մարիետա Շահինյանը լինի՝ Շուշանիկ Կուրղինյանն էլ հետը։ 

Իրենք թող իրենց պրոբլեմները լուծեն, իրենց երկրի։ Այն, որ իրենք հայկական ազգանուն կամ հայու գեն ունեն իրենց մեջ, ո՛չ իրենց է պատիվ բերում, ո՛չ էլ մեզ, որովհետև իրենք չեռնաժոպի են և այդպիսին էլ մնալու են։ Ինչքան ուզում են, թող իրենք Պուտինի որոշ մասերը գուրգուրեն, բայց, միևնույն է, իրենք ծուռոտ, մեծ քիչ կոմպլեքսավորված և մազոտ հայեր են։ Իհարկե, մենք դրանից չենք նեղվում, որովհետև այդ շրջապատի մեջ ենք ապրում, իսկ իրենք սպիտակ մարդկանց մեջ են ապրում, և իրենց միշտ ասում են՝ չերնաժոպի։ 

Մեկ է՝ ասելու են, թող իրենք իրենց հետ հաշտ լինեն, մենք խնդիր չունենք։ Իրենք թող Հայաստանի ո՛չ հին, ո՛չ նոր իշխանությանը խորհուրդ չտան, թող իրենց համար ապրեն։

-Ինչո՞ւ այդ հարցում այս փուլում օգտագործվեցին հենց մշակույթի գործիչները, ի՞նչ հարց է այսպիսով ուզում լուծել Քոչարյանի քարոզչական թիմը։

– Դե որովհետև մշակույթի գործիչներն ավելի շատ էմոցիոնալ դաշտում են ազդեցիկ։ Իրենք չեն զանգել մշակույթի գործիչների հետ իրավաբանական կոնսուլտացիա արել, զուտ էմոցիոնալ, բարոյական նոտաներ են շոշափել, դրա համար էլ մշակույթի գործիչների հետ են կապվել։ Դրանով ուզում են, կոպիտ ասած, ժողովրդի էմոցիոնալ կողմը գրգռել։

– Զրույցի բովանդակությունը հենց դա՞ է եղել, որ Քոչարյանը Ամանորին մի քանի օրով գա տուն։

– Այո՛, բովանդակությունը դա է եղել։ Ես անգամ երկու հոգու վերաբերյալ սքրին շոթ ունեմ։ Նրանք ինձ ասել են՝ եթե ուզում եք, կտանք, դու տեղադրիր «Ֆեյսբուքի» պատիդ։ Բայց ես ասացի՝ դրա հավեսը չունեմ, եթե ձեզ պետք է, կանեմ։ Իրենք ասացին՝ սպասենք, եթե տեսնենք, որ շատ է զարգանում այդ կեղտը, այդ դեպքում կբարձրաձայնենք։ Ես հիմա չեմ ուզում անուններ տալ, սպասում ենք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am