Հոլանդիայում Սփյուքի նախարարի խորհրդականը գումար է պահանջում «Արի տան»-ը մասնակցելու համար

Հոլանդիայում Սփյուքի նախարարի խորհրդականը գումար է պահանջում «Արի տան»-ը մասնակցելու համար
Հոլանդիայում Սփյուքի նախարարի խորհրդականը գումար է պահանջում «Արի տան»-ը մասնակցելու համար

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարություն է տարածել, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Նախօրեին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային փոստին ահազանգ է ստացվել Հոլանդիայի Թագավորությունում ապրող հայերից, որոնք հայտնում էին, որ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական, հայկական կազմակերպությունները համակարգող միության նախագահ Սմբատ Մարտիրոսյանն իրենցից բարեգործության պատրվակով 80-ական Եվրո է պահանջում` «Արի տուն» ծրագրին մասնակցելու համար` նշելով, որ «այդպես իրենք առավել ապահով կզգան իրենց»:
«Չենք լռելու»-ն հեռախոսային կապ հաստատեց ահազանգող երիտասարդների հետ, որոնք նշեցին որ նույնը կատարվել է նաև անցյալ տարի: Այս փաստը նախաձեռնությանը հաստատեցին անցյալ տարի «Արի տան» ծրագրին մասնակցած մի քանի երիտասարդներ, որոնց հեռախոսահամարները «Չենք լռելու»-ին փոխանցել էին ահազանգողները:

Նախաձեռնությունը կապ հաստատեց Սմբատ Մարտիրոսյանի հետ: Սփյուռքի նախարարի խորհրդականը կտրականապես հերքեց բարեգործության նպատակով գումար հավաքելու տեղեկատվությունը: Նա նշեց որ ինքը 80 Եվրո որևէ մեկից չի վերցնում և անցաց տարի էլ չի վերցրել և առհասարակ այդ քայլը, լինելու պարագայում, համարում է անբարոյականություն:

«Չենք լռելու»-ի ներկայացուցիչը նաև կապ հաստատեց Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանի հետ, ով խոստացավ զանգահարել անցած տարվա «Արի տուն» ծրագրին Նիդերլանդներից մասնակցած բոլոր մասնակիցներին: Նա հավաստիացրեց, որ տեղեկատվության ճշտման պարագայում Սմբատ Մարտիրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Նշենք, որ անցած տարվա բազմաթիվ մասնակիցներ, «Չենք լռելու»-ի տեղեկություններով, դեռևս զանգ չեն ստացել:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է հոլանդահայ երիտասարդներին` խնդրելով տեղեկատվություն տրամադրել այս թեմայի վերաբերյալ [email protected] էլեկտրոնային»: հասցեով:

© Medialab.am