Իրավունք. Հունգարական ընդդիմությունը պահանջում է արդարադատության նախարարի հրաժարականը

Իրավունք. Հունգարական ընդդիմությունը պահանջում է արդարադատության նախարարի հրաժարականը
Իրավունք. Հունգարական ընդդիմությունը պահանջում է արդարադատության նախարարի հրաժարականը

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, հունգարական ընդդիմադիր «Ժողովրդավարական կոալիցիա» կուսակցությունը հանդես է եկել Հունգարիայի փոխվարչապետ, հանրային կառավարման և արդարադատության նախարար Տիբոր Նավրաչիչի հրաժարականի պահանջով: Գործակալության հարցմանն ի պատասխան, կուսակցությունից տեղեկացրել են, որ Հունգարիայի կառավարությունը պատշաճ կերպով չեզոքություն չի ցուցաբերել հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ:

 

«Վիկտոր Օրբանի կառավարությունը Ռամիլ Սաֆարովին հանձնելով ցույց է տալիս, որ Հունգարիայում չեն գնահատում մարդու կյանքը, եթե կացնահարող հանցագործը կարող է ազատ արձակվել»,- «Արմենպրես» -ին պարզամանումներ են տվել հունգարական ընդդիմադիր կուսակցությունից` նշելով, որ Սաֆարովին արտահանձնելու քայլով Օրբանի կառավարությունը առաջացրել է միջազգային հանրության նողկանքն ու քաղաքակիրթ մարդկության քննադատությունը:

««Ժողովրդավարական կոալիցիան» ձախ կենտրոնամետ քաղաքական ուժ է, որը գլխավորում է երկրի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրշսանին: Հիմնադրվելով 2010թ-ին որպես Հունագրիայի սոցիալիստական կուսակցության մաս` այն 2011թ-ին անջատվել է սոցիալիստական կուսակցությունից` ձևավորելով առանձին կուսակցություն և խորհրդարանական խմբակցություն: «Ժողովրդավարական կոալիցիան» 300 պատգամավորական տեղ ունեցող հունգարական խորհրդարանում ունի 10 պատգամավոր,-տեղեկացնում է «Արմենպրես»-ը :

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին»:

© Medialab.am