«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը` լրագրող Թաթուլ Հակոբյանին

«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը` լրագրող Թաթուլ Հակոբյանին

2016 թ. մայիսի 3-ին Հայաստանի ժուռնալիստների միությունում տեղի ունեցավ «Մամուլի ազատության ժամանակը»  ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը: Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված այս մրցանակը սահմանվել է 2006թ.` Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին «Ինտերնյուս-Հայաստան») և Հայաստանի ժուռնալիստների միության կողմից:

2016 թ. «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը հանձնվեց

Լրագրող Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ՝ Ղարաբաղյան հակամարտության հետեւողական եւ համակողմանի լուսաբանման համար:

Թաթուլ Հակոբյանին հանձնվեց պատվոգիր և ավանդական հուշանվեր՝ ժամացույց:

Երևանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հայաստանի ժուռնալիստների միություն