«Շտապ լքեց ընդիմադիրների ճոճվող նավը, մոռանալով ուսի ցավը». Նախկին փոխոստիկանապետի չափածոն` Հայրիկյանին

«Շտապ լքեց ընդիմադիրների ճոճվող նավը, մոռանալով ուսի ցավը». Նախկին փոխոստիկանապետի չափածոն` Հայրիկյանին
«Շտապ լքեց ընդիմադիրների ճոճվող նավը, մոռանալով ուսի ցավը». Նախկին փոխոստիկանապետի չափածոն` Հայրիկյանին

Մինչ խոսակցությունները եւ քննարկումները ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրկիկյանի տարօրինակ պահվածքի շուրջ շարունակվում են, նախկին ոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը չափածո է «ձոնում»:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում Ռոբերտ Մելքոնյանի` Հայրիկյանին ուղղված փոքրիկ բանաստեղծությունն արդեն շատերի ուշադրությունն է գրավել: Փորձելով հանգավորել իր խոսքը, նախկին ոստիկանապետը, ով հայտնի է տարբեր թեմաներին շուրջ ֆեյսբուքյան գրառում-մտորումներով, այս անգամ զարմացրել է իր բանաստեղծական ունակություններով:

Բանաստեղծությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Պարույր Արշավիրի Հայրիկյանը`ՊԱՀ-ը,

Հանելով իր մեջ քողարկված ահը,

Շատ արագ զգաց պահը

Դանկոյի նման ձեռքն առավ ջահը

Փորձեց նստել, հեծնել գահը:

Սակայն, մոռացավ հագնել զրահը,

Թշնամիները ջոկելով պահը

Չափեցին նրա ահը…

Մեր լեգենդար ՊԱՀ-ը

Կրկին արագ զգաց պահը,

Շտապ լքեց ընդիմադիրների ճոճվող նավը,

Մոռանալով ուսի ցավը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին մահափորձ էր կատարվել նախագահական աթոռի համար պայքարի մեջ մտած Պարույր Հայրիկյանի դեմ, որի հետեւանքով աջ ուսի հատվածում ստացած հրազենային վնասվածքով վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց: Վիրավորվելուց հետո Հայրիկյանը սկսել էր խիստ տարօրինակ պահվածք դրսեւորել: Մասնավորապես, Հայրիկյանը բազմիցս որոշեց եւ հետո տարբեր պատրվակներով փոշմանեց դիմել Սահմանադրական դատարան` իր հետ կատարվածի հետեւանքով ՀՀ Սահմանադրության համաձայն ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար:

Վերջիվերջո փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը դիմեց Սահմանադրական դատարան, սակայն մեկ օր անց դիմումը հետ վերցրեց` անհասկանալի եւ իրարամերժ բացատրություններով:

© Medialab.am