Սահմանները բացելու վերաբերյալ տարաբնույթ հայտարարություններով Թուրքիան գործընթացի պատրանք է ստեղծում

Սահմանները բացելու վերաբերյալ տարաբնույթ հայտարարություններով Թուրքիան գործընթացի պատրանք է ստեղծում
Սահմանները բացելու վերաբերյալ տարաբնույթ հայտարարություններով Թուրքիան գործընթացի պատրանք է ստեղծում

Հայոց ցեղասպանության 100 ամյակի տարելիցին նախորդած ժամանակաշրջանում Թուրքիան պաշտոնական և ոչ պաշտոնական միջոցներով շարունակելու է օրակարգ թելադրել և միջազգային հանրության մոտ պատրանք ստեղծել, թե ինչ –ինչ  քայլեր են փորձում կատարել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած  քննարկումը՝  Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայից եկող ազդակների՝ լրատվամիջոցներով տարածվող   հրապարակումների և ապա  պաշտոնական հերքումների, որդեգրած այդ քաղաքակնության նպատակների շուրջ էր:

Քննարկմանը մասնակցում էին Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը եւ  Լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալջըն:

Հուլիսի 4-ին թուրքական Taraf թերթում լույս  տեսած հոդվածում մասնավորապես, ասված էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է շարունակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և այս ուղղությամբ անել երկրորդ  քայլը՝ բացել Հայաստանի հետ սահմանը: Առաջինն, ըստ պարբերականի, այս տարվա ապրիլի 23-ին Էրդողանի ցավակցական ուղերձն էր՝ ուղղված «Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհվածների սերունդներին»:

Այնուհետև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հերքեց  այս տեղեկատվությունը:

Նախարարության պաշտոնական կայքում տեղադրված ԱԳՆ խոսնակի հաղորդագրության համաձայն, Հայաստանի հետ սահմանն իրենք փակել են 1993 թվականին Ադրբեջանական տարածքները, խոսնակի ձեւակերպմամբ, զավթելու արդյունքում, եւ այն կբացվի միայն հակամարտության հանգուցալուծումից հետո։
 
Սահմանները բացելու վերաբերյալ տարաբնույթ հայտարարություններով Թուրքիան գործընթացի պատրանք է ստեղծում

Արա Պապյան
«Ես կարծում եմ Թուրքիայի քայլերը նախորդող, ինչպես նաև հաջորդող քայլերը մեծապես պետք է պայմանավորված լինեն Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցով և թուրքերի կողմից սպասվող մեծ ալիքով»,- ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, ում  մեկնաբանությամբ սահմանների բացման վերաբերյալ  թուրքական «Taraf» թերթի հրապարակումը կարելի է որակել որպես ուղերձ միջազգային հանրությանը, թե  իբր Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ցանկություն կա, բայց ինչ-ինչ  հանգամանքներ խանգարում են: Այսինքն, ըստ Արա Պապյանի ցույց է տրվում «գործընթացի պատրանք, որովհետև կա միջազգային հանրության ճնշում Թուրքիայի հանդեպ և այն մեղմելու նպատակով են ժամանակ առ ժամանակ նման հրապարակումներ տարածվում:

Կիրո Մանոյան
2015-ի  ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիան տարբեր  հնարքներ է բանեցնելու Հայաստանի և հայության հետ հարաբերությունները բնականոնացնելու, բայց այն տեղի չի իրականանա, որովհետև Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակում է պայմանավորել Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններով:
 
Ի՞նչ կտա Թուրքիային Հայաստանի հետ սահմանի թեկուզ մասնակի բացումը

Արա Պապյան
Արա Պապյանի մեկնաբանությամբ սահմանի բացումը Թուրքիայի ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական  է շահից է բխում:  Այսինքն սրանով Թուրքիան փորձելու է դրական «իմիջ» ստեղծել առաջին հերթին  Միացյալ Նահանգների, բայց նաև Եվրամիության մոտ:

Այդուամենայնիվ ինչ էլ անի Թուրքիան, դա տևելու է մինչև 2015 թվականի մայիս հուլիս ամիսները, դրանից հետո Թուրքիան վերադառնալու է իր նախկին քաղաքական դիվանագիտությանը:

Կիրո Մանոյան
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի մեկնաբանությամբ Սահմանի բացման ուղղությամբ  Թուրքիայի կողմից կատարվող  ինչ որ  քայլ դրդված է   ցեղասպանության ճանաչմանը գոծընթացը կանխելու մտահոգությամբ:

Իսկ ընդհանրապես,  Կիրո Մանոյանի կարծիքով թուրքական «Taraf» պարբերականի հրապարակմանը շատ է կարևորություն  տրվում,  այս արձագանքները կարող են դրական ազդեցություն ունենալի մի կողմից Թուրքիայի իշխանությունների համար, որով  արևմուտքին տեղեկություններ են փոխանցում, թե իբր Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու նախաձեռնություններ կան, մյուս կողմից էլ  «Taraf»  թերթն իր  շահից դրդված այսպիսով փորձում է  ինչ-որ չափով ներքին ճակատում հարված հասցնել Էրդողանին, հաշվ ի առնելով թերթի և Թուրքիայի իշխանությունների հարաբերությունները:
Արա Պապյանի մեկնաբանությամբ Թուրքիային հաջողվել է միջազգային հանրության՝    անգամ փորձագիտական շրջանակներում այն կարծիքը արմատավորել, թե իբր   Հայաստան- Թուրքիա հարաբերություններում առկա հիմնական խնդիրը փակ սահմանի բացումն է, այնինչ այդպես չէ:
 
«Taraf»  թերթի հրապարակման արձագանքը Թուրքիայում նախկինի պես բացասական չէր

Արիս Նալջը`
Թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալջըի խոսքով, եթե նման հրապարակում  5 տարի առաջ տարածվեր, ապա արձագանքը շատ ավելին կլիներ, այս անգամ  «շատ արձագանք չգտավ, այսինքն՝ վատ արձագանք չգտավ»: Ինչ վերաբերում է Թուրքիայի արտգործնախարարության  հերքմանը, ապա  Արիս Նալջըի փոխանցմամբ նախարարությանը հատուկ  գործելաոճ է, վերջերս էլ նույն ձևով Սիրիայի դեպքերի առնչությամբ հրապարակում տարածվեց, ինչին հետևեց արտգործնածարարության գրավոր հերքումը: Իսկ Հայաստանի հետ սահմանների բացման վերաբերյալ հրապարակումը հերքող  հաղորդագրությամբ, ըստ Նալջըի արտգործնախարարությունը  չի պնդում, թե Թուրքիան նման մտադրություններ չունի, այլ ասվում էր, թե    «93-ին փակված է սահմանը և պետք է հարավ-կովկասյան ճանապարհները փոխվեն, քաղաքականությունը պետք է փոխվի, որից հետո կտրվեն նոր պատասխաններ հարցերի մասին»:

Արիս Նալջըի  կարծիքով Հայաստանի հետ սահմանի բացմամբ և հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված է Ռուսաստանը, ըստ նրա ավելի հաճախակի են դարձել խնդրի շուրջ Ռուսաստանի բանակցությունները:

Կիրո Մանոյանն էլ հնչած տեսակետին հակադարձեց, թե Ռուսաստանը շահ չունի այս հարցում, Ռուսաստանի  շահագրգռվածությունը ոչ թե սահմանի բացման մեջ է, այլ ցույց տալու, որ «ինքը շահագրգռված է, ինքն ունի ազդեցություն  և ինքը փորձում  է տարածաշրջանում նաև այդ հարցում դերակատարություն ունենալ:  Ես կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Ռուսաստանը դերակատար չէ»:

«Մեդիա կենտրոն»

http://www.youtube.com/watch?v=p9krzs2zh5U