Հայաստանում կիրականացվեն ԵՄ համագործակցության 10 մլն. եվրո բյուջե կազմող նոր ծրագրեր

Հայաստանում կիրականացվեն ԵՄ համագործակցության 10 մլն. եվրո բյուջե կազմող նոր ծրագրեր
Հայաստանում կիրականացվեն ԵՄ համագործակցության 10 մլն. եվրո բյուջե կազմող նոր ծրագրեր

Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԵՄ պատվիրակության կազմակերպած ստորագրման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ստորագրվեցին ԵՄ համագործակցության տասնհինգ պայմանագրեր: Ընդհանուր 10 մլն. եվրո բյուջեյով նոր գործողությունները միտված են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական մարմինների, ինչպես նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների աջակցությանը:

Տասնհինգ պայմանագրեր կիրականացվեն երկկողմ և տարածաշրջանային համագործակցության տարբեր ուղղություններով՝ ներառյալ գյուղատնտեսությունն ու գյուղական համայնքների կառավարումը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, աղքատության կրճատումն ու քաղաքաշինության կայուն զարգացումը:

Ստորագրման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան. «ԵՄ-ն հաձնառու է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ է ամրապնդել երկկողմ համագործակցությունը ընդհանուր արժեքների վրա հիմնված համատեղ հետաքրքրության ուղղություններով: Սիրով ողջունում եմ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվելիք այս կարևոր նախաձեռնությունների մեկնարկը», ասաց դեսպանը:

ԵՄ ֆինանսավորման այլ նախաձեռնությունների միջոցով կտրամադրվի տեխնիկանկան աջակցություն գյուղատնտեսության և գյուղական համայնքների բարեփումներին, սկսնակ և գործող արտադրական խմբերի ամրապնդմանն ու Գյուղատնտեսության նախարարության ինստիտուցինոալ զարգացմանը: Դրանք կնպաստեն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ԵՄ ոլորտային ծրագրի իրականացմանը:

Նոր պայմանագերից չորսը միտված են աղքատության կրճատմանն ու կայուն զարգացմանը, որը կիրականացվի ոչ-պետական դերակատարների և տեղական մարմինների միջոցով: Ծրագրերը կնպաստեն գյուղական համայնքների սոցիալական և տնտեսական դժվարությունների նվազեցմանը Շիրակի մարզում, կայուն զբոսաշրջության զարգացմանն ու մեղվաբուծության խթանմանը Վայոց Ձորում, և հանրային ծառայությունների զարգացմանը Ջուջեվանում, Բաղանիսում և Ոսկեվանում:

Մեկ այլ ծրարգիր կնպաստի Վայք և Սպիտակ քաղաքներում վերականգնվող և արդյունավետ էներգիայի աղբյուրների իրականացմանը:

Նոր ծրագրերի մեծ մասը կատարվում են Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ» գործիքի և «Ոչ-պետական դերակատարների և տեղական մարմինների զարգացման» թեմատիկ ծրագրի միջոցով հայտարարված գլոբալ և տեղական հայտամրցույթների հրավերների արդյունքում:

Այս մասին տեղեկացնում է Եվրոպական միությունը Հայաստանում պաշտոնական հաղորդագիրը: