Այս օրերին Երևանի Բաղրամյան փողոցում, ինչպես նաև Հանրապետության մյուս քաղաքներով լարված իրավիճակ է՝ հնարավոր է ոստիկանությունը կրկին փորձի ցրել խաղաղ ցույցը: Այս պատճառով ներկայացնում ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի պատրաստած տեղեկատվությունը:
Հարգելի քաղաքացի, եթե հավաքի ժամանակ Ձեզ բերման են ենթարկել կամ ձերբակալել են, ապա Դուք իրավունք ունեք՝
-
Բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու պահից իմանալ Ձեզ բերման ենթարկող կամ ձերբակալող ոստիկանության աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, բերման ենթարկելու կամ ձերբակալելու հիմքերը,
-
Ստանալ Ձեր կարգավիճակից բխող իրավունքների մասին գրավոր ծանուցում,
-
Պահանջել և ունենալ պաշտպան,
-
Հրաժարվելու Ձեր կամ Ձեր մերձավոր ազգականի դեմ ցուցմունք տալուց:
-
Բացատրություն կամ ցուցմունք տալ միայն Ձեր պաշտպանի ներկայության դեպքում,
-
Ձեր վերաբերյալ լրացված արձանագրություններում հետևել ժամերի ճիշտ արձանագրմանը,
-
Ձեր վերաբերյալ լրացված արձանագրություններում անձամբ նշելու (ֆիքսելու) տվյալ գործողությունը կատարելու հստակ ժամը,
-
Ձեր նկատմամբ բարեկիրթ, արժանապատվությունը չնվաստացնող վերաբերմունքի,
-
Չներկայանալ (չհայտնել անուն ազգանուն),
-
Չտալ մատնահետքեր,
-
Իմանալ Ձեզ հետ առնչվող ցանկացած ոստիկանության աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, ազատությունից զրկելուց 4 ժամ անց ձերբակալման մասին չհայտարարվելու դեպքում, Դուք օրենքի ուժով պետք է համարվեք ձերբակալված և ունեք լռելու իրավունք, որպես վկա ներգրավված կամ կարգավիճակ չունեցող անձինք իրավունք ունեն հրաժարվել բժշկական հետազոտությունների ենթարկվելուց
Աղբյուրը` electricyerevan.info