«ՄեդիաԼաբը» փնտրում է «ՑԵՑ» քաղաքական արվեստի առաջին մրցանակակիրներին։
Մրցանակները կտրվեն հետևյալ կատեգորաներում՝
– Վիզուալ արվեստ (գեղանկարչություն, սթրիթ արթ, տեսանյութ, ծաղրանկարներ)
– Տեքստ (հրապարակախոսություն, սյունակ, վերլուծություն, արձակ, պոեզիա)
– Երաժշտություն և թատրոն (այդ թվում՝ փերֆորմանս, ակցիա և այլ)
Մրցույթին դիմելու չափանիշներն են՝
- արվեստի գործը կատարված է 2013-2017 թթ. ընթացքում, որն առնչվում է Հայաստանին.
– գործերի հստակ քաղաքական ուղղվածությունը.
-քննադատական մտածելակերպ, սեփական դիրքորոշում:
Աշխատանքները ներկայացնելու համար խնդրում ենք գրել [email protected] էլ. հասցեին՝ նշելով մրցույթ բառը։
Կարող եք դիմել ինքներդ կամ նոմինացնել մեկ ուրիշին։
Մրցանակակիրները կստանան դրամական եւ «Ցեց» մրցանակ:
Հայտերն ընդունվում են մինչև 2017թ․ նոյեմբերի 30-ը ներառյալ։
Հայտերը լրացնել այս հղումով
MediaLab.am