Ընտրություններ. Գյումրու քաղաքապետի տղան առեւանգել է «Կենտրոնի» օպերատորին

Ընտրություններ. Գյումրու քաղաքապետի տղան առեւանգել է «Կենտրոնի» օպերատորին
Ընտրություններ. Գյումրու քաղաքապետի տղան առեւանգել է «Կենտրոնի» օպերատորին

Հերթական առտառոց դեպքն է գրանցվել այսօր՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամների մասնակցությամբ:
Քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը, որը հայտնի է պարբերաբար արտակարգ իրավիճակներ ստեղծելու իր կարողությամբ, այսօր առավոտյան առեւանգել է «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորին:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրությունը:
«2012 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 08:30-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանից եւ Նազելի Յարալյանից, որ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Ըստ հաղորդման հեղինակի՝ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետեւ տարել նաեւ օպերատոր Վարազդատ Պապիկյանին»,-նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ դատախազության, Շիրակի մարզի դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները եւ օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:

«Ստուգման արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»,-հավատացնում է ՀՀ դատախազությունը:

© Medialab.am