Հայաստանի Հանրապետության 1991թ անկախացումից մեկ տարի անց սկսվեց Արցախյան պատերազմը (1992-1994թթ), որի հետևանքներից մեկը եղավ Ադրբեջանի հետ ունեցած կոմունիկացիաների շրջափակումը։ Շրջափակումը էլ ավելի սաստկացավ Վրաց-Աբխազական պատերազմի (1992-1993թթ) հետևանքով, որի պատճառով դադարեց գործել Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան Սև ծովյան ափի երկայնքով անցնող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարը։
Արդյունքը եղավ այն, որ Հայաստանը լինելով ներքին ցամաքային երկիր, այսինքն չունենալով ծովային տրանսպորտ, հայտնվեց արևելքից Ադրբեջանի իսկ արևմուտքից Թուրքիայի շրջափակման մեջ։ Կտրվեց երկաթգծային կապը հիմնական առևտրային գործնընկեր Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Խորհրդային Միության փլուզումից հետո 1991թ-ին ձևավորված ԱՊՀ երկրների, բացառությամբ Վրաստանի, հետ։
ՀՀ փակ սահմանների քարտեզ 1.

Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ երկրների հետ ցամաքային կապը իրականացվում է այլընտրանքային Վերին Լարսի բարձրլեռնային լեռնանցքի միջոցով, որը ձմռան ամիսներին ձնահոսքերի իսկ գարնանը և ամռանը սելավների պատճառով կարող է օրերով փակվել։ Աբխազական երկաթգծի և ավտոճանապարհի շրջափակման մեկ այլ այլընտրանք է Փոթիից իրականացվող լաստանավային բեռնափոխադրումները։
Ադրբեջանական շրջափակումը զրկեց Հայաստանին նաև Նախիջևանյան Ջուլֆայի հանգույցից, որտեղից երկաթգիծը և ավտոճանապարհը կապվում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
Ուշագրավ է նաև Թուրքիայի հետ, կարճ ժամանակով, երկաթգծային ճանապարհի բացումը Կարս-Գյումրի հատվածում, որը փակ է եղել նույնիսկ Խորհրդային Միության տարիներին և փակվեց 1993թ-ին Քելբաջարի գրավումից հետո Թութքիայի նախաձեռնությամբ։
Նախիջևանի շրջափակումը և Ջուլֆայի հանգույցի անհասանելիությունը պատճառ դարձավ Մեղրու հատվածում 1991թ-ին ավտոմոբիլային կամուրջի բացմանը Արաքս գետի վրայով և դեպի Իրան մինջ օրս գործող ավտոմոբիլային ճանապարհին։ Նախիջևանի հատվածի շրջափակման արդյունքում կտրվեց երկաթգծային կապը Երևան-Մեղրի-Կապանի միջև։
Մինչև 2020թ-ի Արցախյան երկրորդ պատերազմը Արցախի հետ կապը իրականացվել է Լաչինով և Քարավաճառով անցնող ավտոճանապարհներով։ Ադրբեջանի կողմից շրջափակվել է նաև Արցախը, այսինքն դեպի Ադրբեջան տանող ճանապարները և Ստեփանակերտ-Եվլախ երկաթգիծը։
Այսպիսով Հայաստանը իր չորս հարևաններից երկուսի, Ադիբեջանի և Թուրքիայի, հետ ունեցավ փակ սահմաններ (ՀՀ փակ սահմանների քարտեզ 1)։
Բաց սահմաններն են հարավում Իրանի Իսլամական հանրապետության հետ մեկ ավտոմոբիլային ճանապարհ, հյուսիսում Վրաստանի հետ երեք հիմնական ավտոմոբիլային և մեկ երկաթգծային ճանապարհներ, ինչպես նաև Արցախի հետ մեկ ավտոմոբիլային։
Երկաթուղային բեռնափոխադրումներ
«Հայկական երկաթուղին» ստեղծվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն 1991թ-ին: Մինչև անկախությունն այն հանդիսանում էր Անդրկովկասյան երկաթուղու մաս, որի կենտրոնական գրասենյակը գտնվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, և ընդգրկում էր նաև Ադրբեջանի ու Վրաստանի ցանցերը: “Հայկական երկաթուղու” մեծ մասը կառուցվել է խորհրդային ժամանակաշրջանում: Կենտրոնական պլանավորման պայմաններում երկաթուղային տրանսպորտը հիմնական միջոց էր, հետևաբար ծախսերին քիչ կարևորություն էր տրվում: Համակարգը նախագծված էր փոխադրումների մեծ ծավալներ և, որոշ դեպքերում, հեռավոր շրջաններ սպասարկելու համար:
ՀՀ Երկաթուղային ցանցի քարտեզ 2․

Ավելին, հաշվի չառնելով ճանապարհային տրանսպորտի հետ մրցակցությունը՝ նախկին Խորհրդային Միությունը 1960-ականներից գրեթե չէր արդիականացրել երկաթուղային տեխնոլոգիաները: Այն ու ամենայնիվ այն ամբողջությամբ էլեկտրաֆիկացված է։
Սկսած 2008թ-ից Հայկական երկաթուղին մաս է կազմում Ռուսական Երկաթուղիների մասնաճյուղ հանդիսացող Հարավկովկասյան երկաթուղուն։
Երկաթուղու 732 կմ ցանցից լիարժեք շահագործվում է 370 կմ. Երևան-Գյումրի-Վանաձոր-Այրում-վրացական սահման, Երևան-Արարատ-Երասխ և Երևան-Վարդենիս հատվածները։ Երևան-Գյումրի-Այրում (վրացական սահման) գծի մեծ մասը վատ վիճակում է: Համաշխարհային Բանկի միջոցներով վերականգնվել է երկաթգծի 72 կմ, սակայն վերականգնման կարիք ունի ևս 107 կմ-ը: Բացի այդ, անհրաժեշտ է վերանորոգել 41 կամուրջներ (8–ը՝ խոշոր)։
Երկաթուղային համակարգը փոխադրում է ավելի մեծ ծավալի միջազգային բեռներ, քան տեղական բեռներ: Երկաթուղային բոլոր բեռնափոխադրումների գրեթե 65%-ը միջազգային փոխադրումներն են։ Ներքին փոխադրումների մեծ մասը բաժին է ընկնում Վարդենիսի Սոթքի հանքավայրից հանքաքարի տեղափոխումը դեպի Արարատի Զոդի ոսկու կորզման գործարան։
Աղուսյակ 1․
| Արտահանում | Ներկրում | ||||
| Տարի | հազ․ ԱՄՆ դոլար | հազ․ տոննա | հազ․ ԱՄՆ դոլար | հազ․ տոննա | Սալդո |
| 2001 | 66,845 | 156 | 226,246 | 860 | -159,401 |
| 2002 | 82,302 | 167 | 247,723 | 955 | -165,421 |
| 2003 | 157,791 | 250 | 300,065 | 948 | -142,274 |
| 2004 | 235,819 | 351 | 353,157 | 1,080 | -117,338 |
| 2005 | 200,808 | 430 | 426,311 | 1,077 | -225,504 |
| 2006 | 330,445 | 502 | 530,479 | 1,154 | -200,034 |
| 2007 | 578,274 | 696 | 844,318 | 1,543 | -266,044 |
| 2008 | 494,067 | 616 | 1,048,872 | 1,353 | -554,805 |
| 2009 | 350,200 | 339 | 865,000 | 1,261 | -514,800 |
| 2010 | 460,956 | 326 | 916,148 | 1,360 | -455,192 |
| 2011 | 537,147 | 435 | 988,475 | 1,338 | -451,327 |
| 2012 | 536,639 | 477 | 1,008,946 | 1,362 | -472,307 |
| 2013 | 521,600 | 435 | 901,200 | 1,234 | -379,600 |
| 2014 | 517,276 | 337 | 827,355 | 1,178 | -310,079 |
| 2015 | 463,394 | 310 | 552,817 | 911 | -89,423 |
| 2016 | 445,190 | 333 | 428,454 | 721 | 16,736 |
| 2017 | 545,140 | 372 | 471,460 | 737 | 73,680 |
| 2018 | 599,340 | 438 | 481,029 | 714 | 118,311 |
| 2019 | 613,546 | 541 | 410,743 | 612 | 202,803 |
Դիագրամ 1․

Միջազգային բեռների տեղափոխման հիմնական հանգույցները Վրաստանի նավահանգստային քաղաքներ Փոթին և Բաթումին են, ինչպես նաև մայրաքաղաք Թբիլիսին։ Բաթումիի և Փոթիի նավահանգստային քաղաքների միջոցով լաստանավային բեռնափոխադրումներ են իրականացվում Ռուսաստան և Սևծովյան ավազանի այլ երկրներ։
Երկաթուղով փոխադրված հիմնական ապրանքատեսակներն են եղել (ըստ նվազող հաջորդականության) հացահատիկը, նավթը և նավթամթերքը, ցեմենտը, քիմիական և հանքային պարարտանյութերը: Շրջափակման և Խորհրդային Միության պլանային տնտեսության անկումը մոտ 10 անգամ կրճատեցին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը։ Ավանդական բեռներից բացի վերջին տարիներին հանքավայրերի շահագործման աճի հետ զուգահեռ աճում է նաև ոլորտի բեռների տեղափոխման ծավալները երկաթգծով, որի արդյունքում արտահանումը գերազանցում է ներկրմանը (Դիագրամ 1) իսկ ծավալային տեսակետից հավասարվել (Դիագրամ 2)։
Դիագրամ 2․

Սահմանների բացման հարցում առաջընթաց չարձանագրելու պայմաններում փոխադրումների զարգացման հեռանկարները սահմանափակ են: Իրավիճակն ավելի է վատթարացնում բեռնատար ավտոտրանսպորտի աճող մրցակցությունը: Սկսած 2015թ-ից ընդհանուր ներկրման և արտահանման ծավալներով ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը գերազանցել է երկաթգծային բեռնափոխադրումներին և շարունակում է մեծանալ այդ տարբերությունը (Դիագրամ 3)։
Դիագրամ 3․

Կովկասյան տարածաշրջանային տրանսպորտի իրար հետ մրցակցող ոլորտներին դիմագրավելու հայկական երյաթգծի հնարավորությունը Հայաստանը տարածքով անցնող տարանցիկ երթուղիների զարգացումն է, որոնք կապահովեն ավելի կարճ և ավելի արագ հաղորդակցությունների ծառայություններ:
Ավտոմոբիլային բեռնափոխադրումներ
Անկախ Հայաստանի միջպետական նշանակության ավտոճանապարհների հիմնական ուղիները, շուրջ 1686կմ, կառուցվել են Խորհրդային Միության տարիներին։ Երկաթուղային բեռնափոխադրումների անկումով պայմանավորված հիմնականում շրջափակմամբ և տեխնալոգիկան հետամնացությամբ ստիպեցին ակտիվորեն զարգանալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով իրականացվող բեռնափոխադրումներին։ Ճանապարհային ցանցի ներկայիս ծածկույթը և ծավալը հիմնականում գնահատվում է բավարար: Հիմնական ճանապարհային ցանցի մեծ մասը վերականգնվել է` թեպետ առանց դրա չափանիշերի բարձրացման։
ՀՀ ավտոճանապարհային ցանցի քարտեզ 3․

Այդուհանդերձ, հիմնական մարտահրավերն է պահպանել տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող միջազգային ճանապարհային միջանցքների թողունակությունը և արդյունավետությունը։ Միջազգային միջանցքներին և տնտեսական խոշոր կենտրոններին կապող երկրորդական և տեղական բազմաթիվ ճանապարհներ վերականգնման կամ վերակառուցման կարիք ունեն։ Նախկինում կատարվել են կանխարգելիչ և պարբերական պահպանման միայն սահմանափակ ծավալի աշխատանքներ: Արդյունքում ճանապարհները քայքայվել են և պահանջում են լայնածավալ վերակառուցում: Երկարաժամկետ կտրվածքով ճանապարհների պահպանման այս մոտեցումը պահանջում է ավելի մեծ ռեսուրսներ:
Անկախության տարիների ամենախոշոր միջպետական ավտոճանապարհային ծրագիրը 550կմ երկարությամբ Հյուսիս-Հարավ ծրագիրն էր, որը ձգվում է Մեղրուց մինջև Վրաստանի սահման Բավրայի մաքսակետ (ՀՀ ավտոճանապարհային ցանցի քարտեզ 3․)։ Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկելը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին: Ծրագիրը մեկնարկել է 2009թ-ին և որոշ դանդաղությամբ շարունակում է իրագործվել։ Առայժմ կառուցվել է Երևան-Արարատ և Երևան-Գյումրի հատվածը մասնակի։
Իր բոլոր թերություններով հանդերձ, ի տարբերություն երգաթգծային բեռնափոխադրումների անկմանը (Դիագրամ 2․) ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալաը շարունակում է աճել (Դիագրամ 4․)։
Դիագրամ 4․

Աղուսյակ 2․
| Արտահանում | Ներկրում | ||||
| Տարի | հազ․ ԱՄՆ դոլար | հազ․ տոննա | հազ․ ԱՄՆ դոլար | հազ․ տոննա | Սալդո |
| 2001 | 97,845 | 107 | 320,772 | 298 | -222,926 |
| 2002 | 112,308 | 113 | 381,095 | 376 | -268,787 |
| 2003 | 118,320 | 113 | 471,792 | 463 | -353,472 |
| 2004 | 138,615 | 221 | 537,237 | 524 | -398,623 |
| 2005 | 392,802 | 287 | 808,832 | 616 | -416,030 |
| 2006 | 292,212 | 266 | 992,396 | 632 | -700,184 |
| 2007 | 293,461 | 295 | 1,603,706 | 749 | -1,310,245 |
| 2008 | 323,339 | 214 | 2,499,715 | 900 | -2,176,376 |
| 2009 | 201,400 | 174 | 1,799,200 | 695 | -1,597,800 |
| 2010 | 340,923 | 221 | 2,095,044 | 816 | -1,754,120 |
| 2011 | 432,214 | 241 | 2,253,146 | 861 | -1,820,932 |
| 2012 | 492,169 | 297 | 2,245,754 | 910 | -1,753,585 |
| 2013 | 610,300 | 293 | 2,408,500 | 948 | -1,798,200 |
| 2014 | 615,740 | 261 | 2,520,887 | 1,030 | -1,905,147 |
| 2015 | 642,069 | 338 | 1,901,652 | 1,081 | -1,259,583 |
| 2016 | 843,891 | 641 | 2,169,993 | 1,456 | -1,326,102 |
| 2017 | 1,235,293 | 636 | 2,844,478 | 2,092 | -1,609,185 |
| 2018 | 1,287,035 | 592 | 3,483,634 | 2,428 | -2,196,599 |
| 2019 | 1,408,666 | 696 | 4,048,835 | 2,925 | -2,640,169 |
Վրաստանի հետ ունեցած երեք հիմնական մաքսակետերն են (ըստ կարևորության) Բագրատաշեն, Բավրա և Գոգագավան անցակետերը։ Բոլոր երեք մաքսակետերը զինված են համապատասխան ենթակառուցվածքներով, որոնք թույլ են տալիս սպասարկել ցանկացած տեսակի բեռնատար մեքենաներ։ Իրանի սահմանին 1991թ-ականից գործում է Մեղրու Ագարակի մաքսակետը, որը նույն պես նախատեսված է բոլոր տեսակի բեռնատարների սպասարկման համար։
Օգտագործված նյութերի հղումները՝ այստեղ, այստեղ և այստեղ
Պատասխանատու խմբագիր՝ Վահրամ Թոքմաջյան

















