Արթուր Սաքունցն արժանացել է «Կովկասի հերոս-2016» մրցանակին

Արթուր Սաքունցն արժանացել է «Կովկասի հերոս-2016» մրցանակին
Արթուր Սաքունցն արժանացել է «Կովկասի հերոս-2016» մրցանակին

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն արժանացել է Кавказский Узел իրավապաշտպան լրատվամիջոցի «Կովկասի հերոս-2016» մրցանակին:

Մրցույթն անցկացվում է 3 փուլով՝ Հյուսիսային և Հարավային Կովկասի համար առանձին: Առաջադրվում են քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անձանց թեկնածություններ, որոնք գործունեություն են ծավալում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Մրցույթի առաջին երկու փուլերում առաջին հորիզոնականում էին հայտնվել համապատասխանաբար իրավապաշտպան Էլլա Կասաևան՝ Հյուսիսային Օսիայից և աստրախանցի բլոգեր Էլշադ Բաբաևը: Մրցույթի երրորդ փուլը, որին առաջադրված էին ներկայացուցիչներ Հարավային Կովկասից՝ Աբխազիայից, Աջարիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Վրաստանից, Լեռնային Ղարաբաղից և Հարավային Օսիայից, ավարտվելէ  2018 թ. հունվարի 10-ին:

Մրցույթի 3-րդ փուլում առաջին հորիզոնականում է հայտնվել ադրբեջանցի ակտիվիստ Օգտայ Գուլալիևը, որը ներկայացնում է «Ադրբեջանն առանց քաղաքակական բանտարկյալների» հասարակական դաշինքը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը երկրորդն է, իսկ երրորդ տեղում քաղաքացիական ակտիվիստ Թամարա Մեարակիշվիլին է՝ Հարավային Օսիայից. նա հրապարակել է փաստեր՝ Հարավային Օսիայում առկա կոռուպցիոն դրսևորումների մասին:

Ա. Սաքունցը մրցույթին առաջադրվել էր որպես իրավապաշտպան, որը «2016-ին փորձել է երկրի հասարակական խնդիրների լուծման ուղիներ գտնել և պայքարել է օրենսդրության խախտումների դեմ»: Մրցույթի նկարագրական բաժնում նշվում է, որ Ա. Սաքունցի ղեկավարած Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զբաղվում է ինչպես Հայաստանի սովորական քաղաքացիների, այնպես էլ քաղաքական ակտիվիստների ու իրավապաշտպանների իրավունքների պաշտպանությամբ:

Մասնավորապես նշվում է, որ Ա. Սաքունցը հանդես է եկել ի պաշտպանություն քաղաքակական ակտիվիստներ Ժիրայր Սեֆիլյանի ու Արթուր Սարգսյանի: Եվ հետևողականորեն հանդես է գալիս այն մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, ովքեր ավելի խոցելի են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, բարձրաձայնում է բանակի խնդիրների մասին:

Լրատվամիջոցը հիշատակում է 2017 թ.-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում Ա. Սաքունցի հասցեին հնչեցրած սպառնալիքները և նշում, որ դա կապված է եղել Հայաստանի իշխանությունների դեմ հնչեցրած քննադատական կարծիքի հետ: Անդրադարձ կա նաև հոգեբուժարարններում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի անցկացրած մշտադիտարկմանը և նշվում է, որ շնորհիվ Արթուր Սաքունցի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 53-ամյա Ջուլիետա Ամարիկյանը՝ Երևանի Ավան հոգեբուժական կլինիկայի նախկին բուժառուն, կարողացել է խուսափել հետագա հարկադիր բուժումից և իրավապաշտպանների օգնությամբ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ Ավան հոգեբուժական կլինիկայի՝ բարի համբավն արատավորելու համար փոխհատուցման պահանջով հայցն՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ու Ջ. Ամարիկյանի, դատարանը մերժել է:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ