Դեկտեմբերի 6-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցում կայացավ «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով ԶԼՄ 11-րդ ամենամյա մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ «Մեդիալաբի» լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանի հոդվածն արժանացավ առաջին մրցանակի:
Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:
Ըստ մրցույթի կազմակերպող «Հույսի կամուրջ» ՀԿ-ի մամլո հաղորդագրության, մրցույթին ներկայացվել էին 2012 թ. նոյեմբերի 20-ից 2013 թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:
Այս տարի ներկայացվել էր 34 լրագրողական աշխատանք` 20 տպագիր և 14 տեսանյութ:
Աշխատանքները ժյուրիի անդամներից յուրաքանչյուրի կողմից գնահատվեցին նախ 10 բալային համակարգով, այնուհետև անվանակարգերի հաղթողների վերջնական ընտրությունը կատարվեց հանձնաժողովի քննարկման արդյունքում:
Արդյունքում որոշվեցին հաղթողները հետևյալ անվանակարգերում`
«Լրագրողական հոդված» անվանակարգ`
1-ին մրցանակ` Փառանձեմ Հովհաննիսյան, medialab.am
2-րդ մրցանակ` Աղավնի Սուքիասյան, disabilityinfo.am
3-րդ մրցանակ` Գայանե Մկրտչյան, iwpr.net
Խրախուսական` Աննա Կարապետյան, disabilityinfo.am
«Հեռուստատեսային» անվանակարգ`
1-ին մրցանակ` Զարուհի Արզումանյան, Հանրային հեռուստաընկերություն, Առաջին լրատվական
2-րդ մրցանակ` Արմինե Օլեյան, «Ար» հեռուստաընկերություն, Հատուկ ռեպորտաժ
3-րդ մրցանակ` Արմինե Ուդումյան, Հանրային հեռուստաընկերություն, Առաջին լրատվական
Խրախուսական` Անի Մանուկյան, «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, «Մանկական երկիր»
Հատուկ մրցանակ` Լուսինե Մուսայելյան, «Ազատություն» ռադիոկայան, Լավատեսական և արժանապատիվ կերպար ներկայացնելու համար:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգ`
2-րդ մրցանակ` Նելլի Ռաֆայելյան, «Շողակաթ» հեռուստաընկերություն, «Դեպի եկեղեցի»:
«Կովկասյան ցանց երեխաների համար» նախաձեռնության կողմից հատուկ մրցանակը շնորհվեց պատանի լրագրող Սիմոն Դավթյանին, «ԱՌԻԹ» մշակութային ՀԿ:
Հաշմանդամության հիմնախնդիրը պարբերաբար լուսաբանելու և հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը հետամուտ լինելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվոգիր շնորհեց «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքին:
© Medialab.am