Ինչի՞ց զրկվեց Հայաստանը` հրաժարվելով Եվրոասոցացումից (տեսանյութ)

Ինչի՞ց զրկվեց Հայաստանը` հրաժարվելով Եվրոասոցացումից (տեսանյութ)
Ինչի՞ց զրկվեց Հայաստանը` հրաժարվելով Եվրոասոցացումից (տեսանյութ)

Տեսանյութում մանրամասն քննարկված է, թե ինչինց զրկվեց Հայաստանը չասոցացվելով Եվրամիության հետ: Ասոցացման պայմանագրի հիմնական մասը դրա՝ առևտրին վերաբերող հատվածն էր, որը կոչվում էր Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայանագիր: Դրանով նախատեսվում էր Հայաստանի ու ԵՄ-ի միջև բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների մաքսատուքերի փոխադարձ զրոյացում եւ ընթացակագրերի պարզեցում։

Օրինակ՝ ըստ նիդեռլանդական Ecorys կազմակերպության հետազոտության, Հայաստանի ՀՆԱ-ն կաճեր 2.3 տոկոսով, իսկ պետական բյուջեի եկամուտները կավելանային 146մլն դոլարով: Արտահանման ծավալները ավելանալու էին  15 տոկոսով, իսկ աշխատավարձերը բարձրանալու էին 2.7 տոկոսով:

Հայաստան ներմուծվող եվրոպական ապրանքների մաքստուրքից ազաատումը հանգեցնելու էր սպառողական ապրանքների գնաճի 1,2 տոկոսանոց կոմպենսացիայի և աղքատության նվազման:

 Ըստ ՀՀ կառավարության ներկայացրած հայտնի, առավել արդյունավետ ինտեգրացիայի համար Եվրամիությունը Հայաստանին 4, 85 մլրդ եվրոյի անհատույց դրամաշնորհ պետք է տար:

 Այս ամենի դիմաց մենք չէինք կորցնում մեր արտաքին տնտեսական քաղաքականության անկախությունը եւ ազատ էինք այլ երկրների հետ ինքնուրույն առեւտրային հարաբերությունների կառուցման հարցում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

 http://www.youtube.com/watch?v=T5LTYVVX1hY